1820 դիտում
17:37 13-12-2014
Ավտոմեքենայից դուրս է նետել 1 սրվակ և թղթե 1 փաթեթ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, մոտեցել են Երևանյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենային: Վարորդը` 1990 թ. ծնված Արման Թ.-ն, այդ ընթացքում ավտոմեքենայից դուրս է նետել 1 սրվակ և թղթե 1 փաթեթ, որոնց մեջ եղել են կանեփանման չորացրած, մանրացրած զանգվածներ` ծխախոտի խառնուրդով: Արման Թ.-ն և ուղևոր՝ 1992 թ. ծնված Զենիկ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին, որտեղ Արման Թ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Արման Թ.-ն և Զենիկ Հ.-ն ենթարկվել են դատաքիմիական փորձաքննության: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն
Նմանատիպ նյութեր
159755 դիտում
21:01 02-02-2021
Արտառոց կողոպուտ Երևանում. «Ալֆա-Ֆարմ» դեղատնից բացահայտ հափշտակել են 1 տուփ պահպանակ, ինտիմ գել և 1 սրվակ «լիդոկաին»
1197 դիտում
13:36 22-04-2015
Ուղևորը նկատելով ոստիկաններին՝ դուրս էր նետել թմրամիջոց պարունակող երկու փաթեթ և մեկ ծխախոտատուփ
Այս բաժնից
1024 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
985 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
754 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»