1300 դիտում
16:31 14-12-2014
Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնի առթիվ պատարագ մատուցվեց
Շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշեց ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնը: Այդ առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ երիտասարդները ուխտի գնացին Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցի: Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Սահակյանն էր: Հավարտ ս. պատարագի կատարվեց մատաղի հյուրասիրություն:
Երիտասարդները տեր հայրերի հետ այցելեցին եկեղեցու հարևանությամբ գործող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանրանկարչության և արվեստի կենտրոն, ծանոթացան սաների աշխատանքներին:
Արարտյան Հայրապետական թեմում կա ս. Հակոբ Մծբնա Հայրապետի անունը կրող չորս եկեղեցի: Դվինի ս. Հակոբ եկեղեցին չի գործում, սակայն տոնի օրն արդեն մի քանի տարի համայնքն ուխտի է գալիս այստեղ: Վեմ քարի վրա քահանան ս. պատարագ է մատուցում: Հավատցյալները հույս ունեն, որ մի օր եկեղեցին կսկսի գործել:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
21:45 17-12-2022
Արցախի բոլոր եկեղեցիներում Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի առթիով մատուցվել է պատարագ
1849 դիտում
20:13 10-12-2022
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը
1259 դիտում
20:34 16-12-2022
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ տանել Արցախ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»