211652_close_icon
views-count1259 դիտում article-date 20:34 16-12-2022

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ տանել Արցախ

Արցախի ներկա իրողություններով պայմանավորված՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը, սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ: Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

«Դեկտեմբերի 17-ին՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնին, Ս. Հակոբավանքում պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, իսկ Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում՝ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

Պատարագի սկիզը՝ ժամը 10:30-ին:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակիցը դառնալ սրբազան արարողությանը և միասնական աղոթք բարձրացնել հանուն հայրենիքի և հայ ազգի»,- նշում են թեմից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին անգամ Արցախ կբերվի համաքրիստոնեական եկեղեցու նշանավոր սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը։ Դեկտեմբերի 17-ին Սուրբ Մասունքը կլինի Ս. Հակոբավանքում, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ Մայր Տաճարում, որտեղ Սուրբ Պատարագ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Լուսարարապետ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Նմանատիպ նյութեր