211652_close_icon
views-count1892 դիտում article-date 20:14 15-12-2014

Կորեացիները արհեստական մաշկ են ստեղծել

Կորեացի եւ ամերիկացի գիտնականները արհեստական զգայուն մաշկ են ստեղծել՝ պրոթեզների կիրառությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Մաշկը կարող է զգալ հպումը, խոնավությունը եւ ջերմաստիճանը: Մաշկի բաղադրության մեծ մասը կազմում է պոլիմերային հումքը: Մեկ քառակուսի միլիմետրի վրա տեղադրված են 400 մինի-սենսորներ, որպեսզի մաշկը լինի իսկականի պես: Գիտնականները դեռեւս չեն մտածել, թե մաշկի միջոցով ազդակներն ինչպես են հաղորդվելու գլխուղեղին: Այդ ուղղությամբ առայժմ փորձարկումներ են կատարվում մկների վրա:

Նմանատիպ նյութեր