1006 դիտում
15:28 15-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լորա Բեյլիին:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորեց տիկին Բեյլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր աշխատանք:
Նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերն ու ընթացիկ խնդիրները` հատկապես շեշտադրելով Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրի կարևորությունը, որի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում:
«Միջազգային փորձագետները բարձր են գնահատել Հայաստանում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող CARMAC 1 ծրագրի արդյունավետությունը: Համոզված եմ, որ առաջիկայում մեկնարկվող CARMAC 2 ծրագիրը նույնպես կնպաստի գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը», - նշեց նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` նախարարը կարևորեց հատկապես գյուղացիական տնտեսությունների խոշորացումն ու կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի վերազինումը, ապահովագրական համակարգի ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումն ու հաշվառումը, սպանդանոցների կառուցումը, կլիմայի փոփոխության հետ կապված գործընթացները և հույս հայտնեց, որ նշված խնդիրները հնարավոր կլինի լուծել` դրանք ներառելով CARMAC 2 ծրագրում:
Իր հերթին Լորա Բեյլին պատրաստակամություն հայտնեց շարունակել սերտ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում` գոհունակությամբ նշելով, որ ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
17:04 20-04-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը USAID հայաստանյան գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին