211652_close_icon
views-count2058 դիտում article-date 21:57 15-12-2014

Հանրային միջոցառում՝ «Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» թեմայով

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա «Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» թեմայով հանրային միջոցառումը, որը ներառելու է հանրային և աշխատանքային ձևաչափով քննարկումներ: Միջոցառումը նախաձեռնում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը: Քննարկման նպատակն է` բարձրացնել հեռարձակման թվային համակարգին անցնելու հետ կապված մարտահրավերները, մասնավորապես՝ թվայնացման տեխնիկակական, օրենսդրական և սոցիալական խնդիրները: Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու մարզային այն հեռուստաընկերությունների խնդիրները, որոնք չեն ստացել թվային հեռարձակման արտոնագիր: Միջոցառմանը իրենց փորձը կներկայացնեն Ուկրաինայից և Վրաստանից հրավիրված փորձագետները: Հրավիրված բանախոսները և հյուրերը կքննարկեն նաև առաջարկներ՝ ոլորտի բարելավմանն ուղղված: Քննարկմանը հրավիրված են նաև ՀՀ Կառավարության, Ազգային Ժողովի և այլ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

Նմանատիպ նյութեր