15492 դիտում
22:18 15-12-2014
20-ամյա վարորդը՝ Երևանում Mercedes-ով «շումախերական» վթարի հեղինակ. երկաթե արգելապատնեշը 20 մ. շպրտվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 19/8 շենքի բնակիչ, 20-ամյա Հրայր Ավետիսյանը Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց ընկած ճանապարհահատվածում իր վարած Mercedes մակինիշի 70 QO 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և վթարված վիճակում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի հարվածն այնքան ուժին է եղել, որ մոտ 40 մ վնասել է երկաթե արգելապատնեշները, իսկ մի մասն էլ ՝ մոտ 25 մետր, շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի: Բարեբախտաբար, այդ պահին տրասպորտային միջոցներ երթևեկելիս չեն եղել, հակառակ դեպքում՝ վթարն անխուսափելի կլիներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+