211652_close_icon
views-count97338 դիտում article-date 10:38 30-01-2022

Կասկադյորական ավտովթար Աշտարակում. 23-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է երկաթե էլեկտրասյունը, ճաղավանդակն ու արգելապատնեշը և մոտ 25 մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը  01:00-ի սահմաններում Թալին քաղաքի բնակիչ, 23-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Mercedes մանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի եթևեկելի գոտուց, բախվել Աշտարակի կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտել այն, ապա առաջ ընթանալով, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու ճանապարհի երկաթե արգելապատնեշը և մոտ 25 մետր օդով առաջ է ընթացել,  բախվել ճանապարհի եզրին գտնվող եղևնիներին ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ՝ քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարորդ Լ. Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի,  վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակյի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան  վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել է  ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր