211652_close_icon
views-count1907 դիտում article-date 20:20 16-12-2014

Անջելինա Ջոլիի կոչը` ԱՄՆ իշխանություններին

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ձերբակալվածների հարցաքննության ընթացքում կտտանքների չդիմել եւ օրինակ ծառայել ամբողջ աշխարհին: «Տանջանքները եւ կտտանքներն արգելող Ժնեւյան օրենքները հենց այնպես չենք ընդունել: Մենք պետք է հետամուտ լինենք դրանց պահպանությանը»,-BBC-ի հետ հարցազրույցում ասել է Ջոլին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ իրենց ելույթներում նշել էին, որ սեպտեմբերի 11-ի հայտնի ողբերգությունից հետո ահաբեկչության մեջ կասկածվողներին կտտանքների միջոցով հարցաքննելն արդարացված է:

Նմանատիպ նյութեր