211652_close_icon
views-count1208 դիտում article-date 19:21 15-06-2014

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ուիլյամ Հեյգի և Անջելինա Ջոլիի նախաձեռնած գագաթնաժողովին

Հունիսի 11-13-ը Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի և ՄԱԿ Փախստականների բարձրագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաշխարհային անդրանիկ գագաթաժողովը, որին Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Գագաթաժողովին մասնակցեցին աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ: Գագաթաժողովի նպատակն էր պատերազմների և հակամարտությունների ընթացքում բռնաբարությունների և սեռական բնույթի այլ հանցագործությունների կանխարգելումը և հետագա բացառումը, անպատժելիության մթնոլորտի վերացումը, բռնության զոհերի պաշտպանությունը և իրավունքների վերականգնումը, անցյալ և ներկա ոճրագործությունների իրականացնողների պատասխանատվության ենթարկումը` ապագայում նման հանցանքների կրկնությունը բացառելու նպատակով:

Նմանատիպ նյութեր