211652_close_icon
views-count7908 դիտում article-date 12:35 16-12-2014

Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարն օպերատիվորեն հարցը լուծեցին, մինչդեռ որոշ բնակիչներ առաջնորդվում են խոզի հոգեբանությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ն ահազանգեր էր ստանում Երևան քաղաքի Արշակունյաց 39/9 շենքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները տևական ժամանակ է, չեն կարգավորում իրենց բակում աղբահանության խնդիրը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ բազմաբնակարանային շենքի բակում տեղադրվել են 3 աղբամաններ ու եղել են դեպքեր, որ աղբարկղերի քչության պատճառով բնակիչներն աղբը թափում են արկղերից դուրս: Իրավիճակի մասին տեղեկանալով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հանձնարարությամբ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի կարգադրությամբ թաղապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն օպերատիվորեն տարածքը մաքրեցին բնակիչների մեղքով առաջացած, կուտակված աղբից, իսկ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակիցները նշված հատվածում ավելացրեցին աղբի արկղերը և հատուկ բետոնե ծածկով առանձնացրեցին աղբը թափելու համար նախատեսված տարածքը: Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ֆոտոլրագրող Գ. Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես են որոշ խոզի հոգեբանությամբ առաջնորդվող բնակիչներ աղբն արկղերի մեջ գցելու փոխարեն բասկետբոլիստի նման փորձում այն նետել աղբամանի մեջ, սակայն թափում են դրսում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր