10887 դիտում
17:03 20-09-2014
Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել են խոզի հոգեբանությամբ ապրող բնակիչներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արաբկիր վարչական շրջանում տասնյակ օրեր իրականացված հերթապահության արդյունքում, ամոթ է, բայց մեր տեսախցիկն այսպիսի բազմաթիվ դեպքեր է գրանցել:
Քաղաքի նկատմամբ սերը բառերով չէ, վաղուց ժամանակն է, որ անտարբեր չլինենք, հոգատարությամբ լցվենք, մեր բակին ու փողոցին նայենք ինչպես մեր տանը, թույլ չտալով այն աղտոտել: Գնահատենք աղբահանության բանվորի ու հավաքարարի ծանր աշխատանքը, չէ որ Արաբկիր վարչական շրջանում բնակիչների ու հյուրերի համար մաքուր և հաճելի միջավայր ապահովելու համար սան. մաքրման ծառայության աշխատակիցները, ողջ գիշեր ավլման, իսկ լուսաբացին արդեն աղբահանության գործընթացն են կազմակերպում: Հարկ է նշել, որ ոչ սահմանված վայրերում աղբ թափելը պատժելի է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:
Երևանը մեր բոլորիս տունն է և այն մաքուր ու բարեկարգ պահպանելը, քաղաքապետի նախաձեռնությամբ համաքաղաքային շաբաթօրյակներին մասնակցելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Դե ինչ, սիրենք մեր շրջակա միջավայրը և խնամքով ու հոգատարությամբ վերաբերվենք մեր հարազատ` Արաբկիր վարչական շրջանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1945 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)