11411 դիտում
15:03 16-12-2014
Ինչքան «տելևիզրը» միացնում եմ՝ ես եմ. ինչքա՞ն կարելի ա. ԱԺ-ում գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը բարկացան
Ընենց եք դիրքավորվել, ոնց որ դասակ լինեք: Այս արտահայտությամբ այսօր` դեկտեմբերի 16-ին, ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալիս իրեն սպասող լրագրողներին դիմավորեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Լրագրողները փորձում էին գեներալից հետաքրքրվել, թե ինչպես է վերաբերվում վերջին օրերին ազատամարտիկների դեմ ճնշումներին, սակայն նա հրաժարվեց այդ թեմայով խոսել: Իսկ գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ արձագանքեց. «Դե, հերի՛ք ա, էլի, ոնց որ ձեր աշխատողը լինեմ: Ամեն օր նույն բանն է: Հենց տելեվիզրը միացնում եմ՝ ես եմ: Ինչքա՞ն կարելի է»:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի համար հայտնություն չէ, որ որոշ ազատամարտիկների մեջ տարակարծություն կա: Սակայն նա այս հարցում իր տեսակետը չի ցանկանում հրապարակայնացնել, ինչը չի նշանակում, որ հարցը նրա ուշադրության կենտրոնում չէ:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Մ. Գրիգորյանը անձամբ հանձնարարել է ուսումնասիրել կատարվածը, որից հետո նոր միայն կորոշի՝ խնդրին միջամտելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: Նա խնդիրը հարթելու իր ուղիներն ունի եւ նրա համար խնդիր չէ տարբեր տեսակետներ կիսող ազատամարտիկներին հրավիրել իր մոտ, լսել եւ նրանց, եզրակացություններ անել եւ նոր միայն վերջնական որոշում կայացնել: Բայց այս ամենն արվում է ներքին կարգով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից