211652_close_icon
views-count8324 դիտում article-date 10:11 08-05-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանն այցելեցին Եռաբլուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 8-ին, Երկրապահ կամավորական միությունը դարձավ 21 տարեկան: ԵԿՄ նախագահ, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ երկրապահները, կառավարության մի շարք ներկայացուցիչներ և ազատամարտիկներ վաղ առավոտից Եռաբլուրում էին: Այստեղ էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ազատամարտիկներ և այլք: Մանվել Գրիգորյանը շնորհավորեց տոնի կապակցությամբ և նշեց, որ ազատամարտիկներին չպետք է տարբերել հայ ժողովրդից: Արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ շատ ազատամարտիկներ այսօր վատ են ապրում, նա ասաց, որ լավն էլ, վատն էլ բոլորիս համար է: Շրջվելով դեպի հավաքվածները՝ նա հարցրեց. «Ի՞նչ եք կարծում, այստեղ հավաքվածները բոլորն էլ լա՞վ են ապրում»: Գեներալը մաղթեց բոլորին լինել լավատես ու միասնական: Արձագանքելով տարածքները վերադարձնելուն՝ նախ հարցը հնչեցրած լրագրողին հարցրեց, թե նա քանի տարեկան է, այնուհետ պատասխանեց, որ 25 տարի է, որ ինքը բարձրաձայնում է այդ մասին, բայց տարածքները վերադարձնող չկա: «Միշտ էլ ասել եմ, բայց տվող չկա»,-ասաց նա: Լրագրողները հարցրին նաև, որ շատ ազատամարտիկներ այսօր ազատազրկման վայրերում են՝ հատկապես նկատի ունենալով Վալերի Ավետիսյանին, և Մանվել Գրիգորյանն այդ հարցն էլ անպատասխան չթողեց՝ ասելով, որ այսօր չէ, որ ազատամարտիկներն ազատազրկման վայրերում են, այլ 1994 թվականից, իսկ ազատազրկման պատճառները տարբեր են եղել: Հիշեց նաև, որ մի առիթով եղել է գաղութում և այնտեղ այնքան ազատամարտիկների է հանդիպել, որ իրեն թվացել է, թե զորամասում է: Լրագրողների հետ զրույցում էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Երկրապահ կամավորների օրվան, ասաց, որ յուրաքանչյուր մարդ, ով իր կյանքը զոհել է արցախյան հերոսամարտի համար, արժանի է հարգանքի. «Այնպես որ, երկրապահը մեզ համար արժեք է և մեր հզոր բանակի խորհրդանիշը»: Այնուհետ Եռաբլուրում հավաքվաները ծաղիկներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ զորավարի շիրիմներին: Այժմ նրանք շարժվում են դեպի Էջմիածին՝ մասնակցելու Երկրապահների օրվան նվիրված պատարագին: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+

Նմանատիպ նյութեր