211652_close_icon
views-count3193 դիտում article-date 16:35 16-12-2014

Անչափահասի համաձայնությամբ Մարտունիում 21-ամյա երիտասարդը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ

Խորեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 21 տարեկանից փաստացի ամուսնության մեջ է գտնվել ակնհայտ 16 տարին չլրացած Վ. Ջրաղացպանյանի հետ և համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 16 տարին չլրացած անձի հետ: Խորեն Ասատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր