211652_close_icon
views-count1908 դիտում article-date 16:09 16-12-2014

Գորիսի դատարանում ամբաստանյալի հայրը սպառնացել է սպանել մեղադրողին և նրա որդուն

49-ամյա Արա Միսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում որդու` Արթուր Միսակյանի վերաբերյալ քննվող քրեական գործով հերթական դատական նիստի ավարտից հետո քրեական գործը դատարանում քննելու հետ կապված մեղադրողի` ՀՀ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Մայիլյանի և նրա մերձավորի /երեխայի/ հասցեին տվել է սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 347 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր