211652_close_icon
views-count9782 դիտում article-date 15:57 05-09-2015

41-ամյա Արթուրն ավտոմեքենայի մեջ դաժան ծեծի է ենթարկել անչափահաս որդուն եւ սպառնացել սպանել՝ մորը ենթարկվելու դեպքում

41-ամյա Արթուր Մակարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահաս որդուն՝ Արսեն Մակարյանին մարզասրահից տուն տանելու ճանապարհին իր ավտոմեքենայի մեջ բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ ձեռքերով 8-9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին։ Այնուհետև Ա. Մակարյանին դրդել է չենթարկվել մորը՝ Դիանա Ղազինյանին, որի կապակցությամբ Ա. Մակարյանի նկատմամբ հնչեցրել է իրական վտանգ ներկայացնող սպանության սպառնալիքներ՝ «գլխիցդ կխփեմ, կսպանեմ» արտահայտությամբ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով եւ 137 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր