Սանտա Կլաուսի տոնական ուղերձը. տեսանյութ
Լապլանդիայում պատրաստվում են Ամանորին: Սանտա Կլաուսը տոնական ուղերձ է հրապարակել, որում կոչ է անում աշխարհի փոքրիկներին օգնել կրթություն ստանալու հարցում:
Այս օրերին Սանտայի օգնականները կարդում են երեխաների նամակները: Մեկը խնդրում է հեծանիվ, համակարգիչ եւ ավտոմեքենա, մեկին էլ պարզապես հետաքրքիր է իմանալ Սանտայի կյանքի մասին:
Տեսաուղերձում Սանտա Կլաուսը պատասխանել է այդ հարցերին եւ նշել, որ անցնող տարին համաշխարհային կոնֆլիկտների պատճառով հաջող չէր: