992 դիտում
18:03 17-12-2014
Ամփոփվել են ԵՄ օժանդակությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած Թվինինգ ծրագրի արդյունքները
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված սեմինարում ամփոփվել են Եվրոպական Միության օժանդակությամբ եւ ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2013 թվականի հունվարի 15-ից մեկնարկած «Աղտոտման համալիր կանխարգելման եւ հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակովՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության եւ վերջինիս կոնսորցիալ գործընկեր իսպանական "Տրագսա Գրուպ" կազմակերպության հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ բնապահպանության նախարարությանը Հայաստանում ներդնելու բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման եւ հսկման համակարգ` Լավագույն հասանելի տեխնոլոգիաների (ԼՀՏ) կիրառմամբ:
Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ խնդրո առարկա է հանդիսանում ինչպես բնապահպանական համալիր թույլտվությունների տրման նոր եւ առաջադեմ գործիքները ՀՀ իրավական համակարգ ներմուծելը, այնպես էլ նախատեսվող ինստիտուցիոնալ հարցերի կարգավորումը, որոնք պետք է ապահովեն թույլտվության տրամադրման պայմանների եւ ընթացակարգերի ինտեգրումը կամ առնվազն լիովին համակարգումը:
Բնապահպանության նախարարը հայտնել է, որ ներկայում Հայաստանում նախադրյալներ են ստեղծված «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ բնապահպանական միասնական թույլտվությունների տրման կառավարման նոր ձեւին անցնելու համար` հնարավորինս կրճատելով վարչարարությունը, ինչի արդյունքում կթեթեւանա թե ́ կառավարման մարմինների, թե ́ տնտեսվարող սուբյեկտների բեռը:
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
16:44 30-06-2016
Համաժողովում ամփոփվում են ԵՄ թվինինգ ծրագրի արդյունքները
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ