211652_close_icon
views-count562 դիտում article-date 20:56 18-10-2022

Քննարկվել ու ամփոփվել են Շիրակի մարզպետարանի և նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքն ու աշխատանքները

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, հանդիպման ժամանակ քննարկվել ու ամփոփվել են այս տարի մարզպետարանի և նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքն ու աշխատանքները։

«Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Շիրակի մարզպետարանի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքը ստացվել է, կարող ենք խոսել արդյունավետ փոխգործակցության մասին։ Խոսքս ինչպես Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան հետ կանանց հզորացման ծրագրի մասին է, որը փոքր ինչ փոփոխվել է այժմ և նորից շարունակվում է, այնպես էլ «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագրի։ Երկու ծրագրերն էլ շատ դրական արձագանք են ունեցել»,- նշել է Շիրակի մարզպետը։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև միասնական սոցիալական ծառայությունների հետ համագործակցությանը՝ կարևորելով ու բարձր գնահատելով արդեն առկա գործակցությունն ու միասնական տվյալների բազայի ստեղծումը։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ևս բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու նշել, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հասնել առկա հիմնախնդիրների լուծմանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի» աշխատանքին, կարևորվել գործող հանձնաժողովի աշխատանքը։ Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու նոր իրականացվելիք ծրագրերը, որոնք առնչվում են տարբեր սոցիալական խմբերի զբաղվածությանը։

 

Նմանատիպ նյութեր