8907 դիտում
18:48 17-12-2014
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկված 21-ամյա մարմնավաճառը՝ վնասել է ինքն իրեն եւ հայհոյել ոստիկաններին
21-ամյա Մարիա Բաբասիևային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերվելուց հետո, նույն բաժնի 1-ին հարկի միջանցքում դիտավորությամբ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ոստիկանության ծառայողների հասցեին, գոռգոռոցներով և հայհոյանքներով խաթարել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ծառայություն կատարող աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Այդ ընթացքում սրածայր քարով վնասել է ձեռքը և պարանոցի շրջանը` կատարելով խուլիգանություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]- ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրվասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
6302 դիտում
21:25 08-05-2014
Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով. տեսանյութ
2634 դիտում
11:14 13-08-2014
Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով. հերթական ստուգայցը. տեսանյութ
Այս բաժնից
613 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
685 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
733 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից