1453 դիտում
09:15 18-12-2014
2002 թ. դեկտեմբերի 18-ին վախճանվել է Հրանտ Մաթեւոսյանը
2002 թ. այս օրը վախճանվել է արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը: Նա ծնվել է 1935թ. Լոռիում: Սովորել է Ահնիձոր գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում եւ խմբագրություններում: Գրական գործունեությունը սկսել է 60-ականներից:
Մաթեւոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց: 1960-ական թվականները գրական վեճերի եւ որոնումների տարիներ էին: Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաեւ Մաթեւոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից:
Արձակի այս շարժման մեջ Մաթեւոսյանը մեծ ներդրում ունեցավ: Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում:
Նրա գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով:
Նմանատիպ նյութեր
1467 դիտում
10:10 11-01-2015
2002 թ. այս օրը վախճանվել է ֆրանսահայ հայտնի կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը
2658 դիտում
00:20 20-04-2014
«Բավարիա» - «Ռեալ». ՉԼ 2001/2002 մրցաշրջանի 1/4 եզրափակիչ. տեսանյութ
8339 դիտում
15:01 17-02-2015
Սևանա լճի ջրային հաշվեկշռի տարրերի և մակարդակի փոփոխության դինամիկան 2002-2014թթ.
Այս բաժնից
1021 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
865 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը