211652_close_icon
views-count1607 դիտում article-date 20:13 19-12-2014

Ռուս գիտնականը գիսաստղ է հայտնաբերել

Ռուս գիտնական Լեոնիդ Ելենինը Արեւի ուղղությամբ շարժվող մինչ այդ անհայտ գիսաստղ է հայտնաբերել: Այն Երկիր մոլորակի համար վտանգավոր չէ: Գիսաստղը հայտնաբերվել է ամերիկյան ISON NM աստղադիտարանի հեռակառավարվող աստղադիտակով, որի միջոցով Ելենինը ստացել է գիսաստղի լուսանկարը: Կանխատեսվում է, որ գիսաստղը Արեւից նվազագույն հեռավորության վրա կգտնվի հունվարի 7-ին: Սա Ելենինի հայտնաբերած երրորդ գիսաստղն է:

Նմանատիպ նյութեր