1293 դիտում
15:42 19-12-2014
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Հայաստանի միջև ստորագրվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: Համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը ստորագրել են նաև դրամաշնորհային համաձայնագիր, որով ՀՀ-ին կհատկացվի 3.5 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Ծրագրի շրջանակում ևս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:
Ծրագրի նպատակն է նպաստել Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը: Ծրագրի շրջանակում կապիտալ ծախսերը կներառեն նոր աղբավայրի կառուցում, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների (արկղների), աղբավայ¬րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերում, իսկ տեխնիկական համագործակցության շրջանակում կիրականացվեն բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ, գնումների աջակցություն և այլն:
Նմանատիպ նյութեր
10158 դիտում
22:55 30-06-2017
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր
1216 դիտում
16:15 08-04-2015
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են վարկային համաձայնագրեր
1031 դիտում
16:17 19-12-2014
KFW բանկի և Հայաստանի միջև ստորագրվել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»