211652_close_icon
views-count2084 դիտում article-date 22:12 19-12-2014

Եգիպտոսում Ամենհոտեպ փարավոնի ժամանակների սարկոֆագ է հայտնաբերվել

Իսպանացի հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են պահպանված մումիայով սարկոֆագ, որը զարդարված է գրություններով եւ պատկերներով: Հայտնագործությունը տեղի է ունեցել Լուքսորում` Ամենհոտեպ փարավոնի դամբարանի պեղումների ժամանակ: Սարկոֆագը թվագրվում է մ.թ.ա. XI –VI դարերով: Հիերոգլիֆները դեռ չեն վերծանվել, ուստի հստակ պարզ չէ, թե հանգուցյալը ով է: Սակայն սարկոֆագի կողային հատվածներում պատկերված են Անուբիս, Օսօրիս աստվածները, ուստի մասնագետները ենթադրում են, որ մահացածը Ամենհոտեպի քրմերից է եղել: Բացի այդ, մումիայի կրծքին դրված է եղել ծիսական զարդ:

Նմանատիպ նյութեր