211652_close_icon
views-count2531 դիտում article-date 18:31 19-12-2014

Եգիպտոսում վերականգնել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի արձանը

Եգիպտական Լուքսոր քաղաքում վերականգնվել է Ամենհոտեպ 3-րդ փարավոնի հսկա արձանը: 3000 տարի առաջ երկրաշարժի հետեւանքով տապալված 14 մետրանոց արձանի վերականգնման աշխատանքերը բավական բարդ են եղել. մասնագետները 90 բեկորները մաս առ մաս հավաքել են: Արձանը տեղադրվել է փարավոնի մեկ այլ՝ մի քանի մետրով ցածր արձանի կողքին, որն այս տարի էր վերականգնվել: Եգիպտոսի իշխանությունները վստահ են, որ Լուքսորի հնագույն տաճարի մոտ կանգնեցված արձանները շատ զբոսաշրջիկների կգրավեն:

Նմանատիպ նյութեր