211652_close_icon
views-count1560 դիտում article-date 15:48 19-12-2014

Նավթի գնի անկման հիմնական դրդապատճառները. irannews.am

Վերջին շրջանում նավթի գինը ավելի քան 40%-ով անկում է արձանագրել միջազգային շուկաներում: Երբ 80-ականների վերջին նման իրավիճակ ստեղծվեց, Խորհրդային Միության համակարգը անկարող եղավ դիմակայել այդ հարվածին ու, ի վերջո, արդեն իսկ քայքայված համակարգը ամբողջությամբ փլուզվեց: [url=http://irannews.am/2014/12/18/%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A9%D5%AB-%D5%A3%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D6%80%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC/]Irannews.am[/url]-ի փոխանցմամբ՝ այսօր բազմաթիվ հետազոտողներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա ու Խորհրդային Միության փլուզման տարիների միջև, սակայն այսօր նավթի գնի նվազեցման գլխավոր դրդապատճառը ոչ այնքան Ռուսաստանի Դաշնությանը կամ Իրանի Իսլամական Հանրապետությանը վնասելն է, որքան ՕՊԵԿ-ի գլխավոր նավթ արտահանող՝ Սաուդյան Արաբիայի դիրքերի պահպանումը նավթային մրցակցային շուկայում: ՕՊԵԿ-ի վերջին գագաթաժողովի ընթացքում, ի հեճուկս բազմաթիվ հորդորների, Սաուդյան Արաբիան իր նավթի արտադրության քանակը չնվազեցրեց ու դա ինքին ապացուցում է, որ Էլ Ռիադը կրկին նավթի խաղաքարտը օգտագործում է որպես արտաքին քաղաքականության լծակ: Էլ Ռիադը նավթի գինն իջեցնելիս հետապնդում է հիմնականում մի քանի նպատակ, որոնց շարքում Իրանին ու ՌԴ-ին տնտեսական վնասների պատճառումը գտնվում է վերջին դիրքում: Սաուդյան Արաբիայի հիմնական մտահոգությունը ԱՄՆ-ի նավթի արտադրության ծավալների կտրուկ ավելացումն է: ԱՄՆ-ը նոր տեխնոլոգիաների միջոցով ծովային ավազից սկսել է նավթ արտադրել ու արտահանել: Այդ ճանապարհով ստացված նավթը գումարելով իր նավթաարդյունաբերության ծավալներին՝ ԱՄՆ-ն ստանում է օրական 9 միլիոն բարել նավթ: Կարճ ասած՝ ԱՄՆ-ն արդյունահանվող նավթի այդ ծավալով գերազանցում է թե՛ Սաուդյան Արաբիային, թե՛ ՌԴ-ին: Ավազային նավթաարդյունաբերության ոլորտում յուրաքանչյուր բարել նավթի արտահանումը ԱՄՆ-ի համար կազմում է 53 ԱՄՆ դոլար, հետևաբար, Էլ Ռիադը փորձում է նավթի գինը մինչեւ 50 դոլար իջեցնելով՝ կանխարգելել այդ ոլորտում լուրջ ներդրումների հոսքը: Որպես երկրորդ դրդապատճառ կարելի է նշել այն հանգամանքը, որ Էլ Ռիադը փորձում է ԱՄՆ-ի համար դժվարացնել Իրանի հետ միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության գալու գործընթացը, որի արդյունքում հնարավոր է ԱՄՆ-ն դադարեցնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ու կրկին Իրանի արտադրած ավելի քան 1 միլիոն բարել նավթը շուկա մուտք կգործի: Ամբողջությամբ կարդացեք [url=http://irannews.am/2014/12/18/%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A9%D5%AB-%D5%A3%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D6%80%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր