211652_close_icon
views-count1375 դիտում article-date 13:38 28-10-2014

Իրանը մտադիր է հասնել նավթի համաշխարհային գնի անկման՝ նավթարդյունահանման ծավալնրի ավելացման միջոցով

Իրանը պատրաստվում է ավելացնել արդյունահանվող նավթի ծավալները՝ հասցնելով օրական մինչև 4,3 մլն բարելի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Մանսուր Մոազզամին: Վերջինիս խոսքով՝ այժմ Իրանի իշխանությունները նավթային անկայուն գների դեպքում մի քանի սցենար են մշակում: «Մենք երկիրը ղեկավարել ենք նույնիսկ այն ժամանակ, երբ նավթի բարելն արժեցել է 5 դոլար, և խնդիր չենք ունեցել, երբ գինը հասել է 140 դոլարի: Հաջորդ տարվա պետբյուջեի մշակման ծրագրում կառավարությունը հաշվի չի առել 90-100 դոլարի գնային միջակայքը, այլ ուղղորդվել է ավելի խելամիտ և իրատեսական մոտեցմամբ, որպեսզի խուսափի հնարավոր խնդիրներից: Մինչև հիմա Իրանը չի բախվել բյուջետակին դեֆիցիտի հետև չի բախվի»,-ասել է Մոազզմանին: Միևնույն ժամանակ Իրանի ազգային նավթային ընկերության փորձագետները 2015-ի համար կանխատեսում են 1 բարել նավթի դիմաց 70 դոլար: Հենց այդ գինը, նրանց կարծիքով, պետք է դրվի 2015 թ-ի Իրանի պետական բյուջեի հիմքում:

Նմանատիպ նյութեր