211652_close_icon
views-count2058 դիտում article-date 01:35 20-12-2014

Ռոբենը վերջին րոպեին հաղթանակ պարգևեց «Բավարիա»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 17-րդ տուրի առաջին խաղում առաջատար «Բավարիա»-ն հյուրընկալվեց «Մայնց»-ին: 22-րդ րոպեին տանտերերին հաջողվեց ոչ միայն առաջ անցնել հաժշվի մեջ, այլև վերջ դնել Մանուել Նոյերի 6 անառիկ հանդիպումների շարքին: Ընդ որում Էլկին Սոտոն գնդակը Նոյերի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը: Այդուհանդերձ «Մայնց»-ի ուրախությունը երկար չտևեց, քանի որ մի քանի րոպե անց Բաստիան Շվայնշտայգերը տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Խաղի մնացած ժամանակահատվածում «Մայնց»-ը արժանի դիմադրություն ցույց տվեց ահեղ մրցակցին, սակայն խաղավերջում տանտերերի մեկ կոպիտ սխալը դարպասի գրավման: Խաղադաշտի կենտրոնում «Մայնց»-ի ֆուտբոլիստները կորցրեցին գնդակը, որից հետո մյունխենցիների սրընթաց գրոհը եզրափակեց Արյեն Ռոբենը: Այդպիսով «Բավարիա»-ն իր 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և ձմեռային արձակուրդների մեկնեց մրցակիցների նկատմամբ միավորների մեծ առավելությամբ: պեպ Գվարդիոլայի սաները 17 խաղից հետո իրենց ակտիվում ունեն 45 միավոր և երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ին գերազանցում են 14 միավորով: «Գայլերը» 17-րդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը: «Մայնց» - «Բավարիա»՝1:2 Գոլեր՝ Սոտո 21՛ - Շվայնշտայգեր 24՛, Ռոբեն 90՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր