211652_close_icon
views-count4435 դիտում article-date 00:34 21-12-2014

Խնկիկյանները մտածում են հեռանալու մասին. 168.am

«Ես չխաբեցի մեր կառավարությանը, ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու համար ուրիշ անուններով չգրանցեցի իմ նորաստեղծ ընկերությունը, այլ հանդես եկա իմ անունով, փորձեցի թափանցիկ լինել, բայց քանի որ իմ անվան ներքո Հայաստանում արդեն գործում էր մի այլ ընկերություն, մերժվեցի»,-[url=http://168.am/2014/12/21/438992.html]168.am[/url]-ի հետ զրույցում ասել է «Խնկիկյան էլեքթրոնիքս» ընկերության տնօրեն Շանթ Խնկիկյանը, որի հիմնած ընկերության հայտը՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում լուսատեխնիկական սարքերի արտադրություն սկսելու վերաբերյալ, անցյալ ամիս մերժվել է ՀՀ կառավարության նիստում՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակներին անհամապատասխան լինելու հիմքով: Շանթ Խնկիկյանը սիրիահայ է: Սիրիայի պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխվելով՝ 2012-ին Երևանում հիմնել է Սիրիայում 40 տարի գործող ընտանեկան բիզնեսի՝ առաջատար ընդլայնված էլեկտրոնային սարքերի արտադրամասի մասնաճյուղը: Մանրամասները՝ [url=http://168.am/2014/12/21/438992.html]սկզբնաղբյուր կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր