211652_close_icon
views-count8452 դիտում article-date 18:26 28-04-2022

Սնարյադը կպել էր ոտքիս. մեռնելու մասին չէի մտածում, մտածում էի տնեցիների մասին՝ ինչ էին անելու, եթե լուր ստանային, որ ես չկամ. Դեսանտագրոհային Արտուշ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հետք»

21-ամյա Արտուշ Տիգրանյանը ապրում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում։

Դպրոցն ավարտելուց հետո Արտուշը զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Դեսանտագրոհային վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ Թալիշ, Աղդաբան, Մատաղիս և Շեխեր գյուղերի մարտերին։

Հոկտեմբերի 23-ին Շեխերում վիրավորվել է ոտքից։ Մի քանի վիրահատություն է տարել, երկար ժամանակ բուժվել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Վնասվածքի պատճառով Արտուշի մի ոտքը մյուսից մի քանի սանտիմետրով կարճ է, ինչի պատճառով Արտուշը տեղաշարժվում է հենակների օգնությամբ։

«Հետքը» այցելել է Բայանդուր և զրուցել Արտուշի հետ։ Տեսանյութում Արտուշը պատմում է մարտակա ն գործողություններից, խոսում պատերազմի մասին իր մտքերից և ապագայի վերաբերյալ իր պլաներից։

Մանրամասները՝  HetqTV-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր