211652_close_icon
views-count15119 դիտում article-date 12:03 21-12-2014

Քաղաքական էլիտան այսօր մեծ շուքով նշելու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանյաց արարողությունը՝ գեներալ Սեյրան Սարոյանի քավորությամբ

ԵԿՄ վարչության անդամ, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը Երիտասարդ երկրապահների 5-րդ համագումարին ներկա չէր, քանի որ նա այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հրավիրված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանյաց արարողությանը: Ավելին, նա հանդիսանում է հարսանիքի քավորը: Նշենք, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանի ռեստորանում՝ «Ռենեսանս»-ում: Հարսանյաց արարողությանը հրավիրված է քաղաքական ողջ էլիտան: Երիտասարդ երկրապահների համագումարից հետո հարսանիքին կմիանա նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար Մանվել Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր