8745 դիտում
14:23 21-12-2014
Ազատամարտիկին ծեծի ենթարկելու մասին լրագրողների հարցը Մանվել Գրիգորյանին սեռական բնույթի անեկդոտ հիշեցրեց
Երիտասարդ ԵԿՄ-ականների 5-րդ համագումարից հետո լրագրողները ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանից փորձեցին ճշտել, թե ինչպես է վերաբերում ազատամարտիկներին ծեծի ենթարկելու հանգամանքին:
Նա նշեց, որ առհասարակ բռնություններին դեմ է, իսկ ազատամարտիկների հանդեպ բռնություններին՝ առավել եւս:
Իսկ վերջին միջադեպի հեղինակը, ըստ Մանվել Գրիգորյանի, հաստատ Լյովա Երանոսյանը չէ: Միաժամանակ Մանվել Գրիգորյանը նշեց, որ չգիտի, թե ով է ծեծել ազատամարտիկին: Լրագրողների պնդմանն ի պատասխան, թե կան կարծիքներ, թե փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է ծեծել, Մանվել Գրիգորյանը մեկ անեկդոտ հիշեց. «Մի տղամարդ գնում է բժշկի մոտ եւ ասում, որ դեղամիջոց նշանակի՝ օրվա մեջ 6 անգամ կնոջ հետ հարաբերություն ունենալու համար: Բժիշկն էլ ասում է, որ նման բան հնարավոր չէ, ինչից հետո նրան դիմած տղամարդը պնդում է, թե իր ընկերն ասում է՝ հնարավոր է եւ այդպես էլ վարվում է: Բժիշկն էլ ասում է՝ է, դու էլ ասա... Այնպես որ, ասում են՝ թող ասեն, բայց ազատամարտիկին ծեծողը Երանոսյանը չի եղել»,-համեմատեց Մանվել Գրիգորյանը:
Նա անդրադարձավ նաեւ դոլարի արժեվորումից հետո գների բարձրացմանը եւ նշեց, որ «վիզ են դրել», որ Էջմիածնում հացը անգամ 10 դրամով չթանկանա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1150 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
985 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը