211652_close_icon
views-count931 դիտում article-date 10:55 22-12-2014

Հյուսիսային Կորեան՝ ահաբեկչության հովանավոր-երկրների ցանկում

Ճապոնիայի նախարարների պալատի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ-ի ՝ Sony Pictures ընկերության վրա կիբեր-հարձակման մեղավորներին գտնելու ձգտումը, սակայն համաձայն չէ քննարկել դրանում Հյուսիսային Կորեային մեղադրելու հարցն այն բանի համար, թե իբրև այդ երկիրն այն երկրների ցանկում է, որոնք հովանավորում են ահաբեկչական կառույցներին: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման հայտարարել էր, որ այդ ցանկից կբացառվի Կուբան և կավելանա Հյուսիսային Կորեան: «Մենք աջակցում ենք ԱՄՆ-ի նման ձգտումը, քանի որ այն ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, և մենք դատապարտում ենք այդ կիբեր-հարձակումները, սակայն նման հարցի շուրջ ձեռնպահ կմնանք»,-ասել է Սուգան:

Նմանատիպ նյութեր