211652_close_icon
views-count9683 դիտում article-date 20:41 22-12-2014

Հանրապետության հրապարակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ՝ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Երևանի ամանորյա ձևավորման լույսերի և գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությունը, որով էլ տրվեց մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Միջոցառումը շարունակվեց էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցում էին հանրահայտ երգիչ-երգչուհիներ։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 13-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։ Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը: Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր