211652_close_icon
views-count1522 դիտում article-date 20:35 19-12-2023

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի Հանրապետության հրապարակում՝ դեկտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիսավոր արարողությանը բեմում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչում են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները: Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Երեկոյին ներկա են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ։
Լույսերի վառվելն ուղեկցվեց տոնական հրավառությամբ:

Նմանատիպ նյութեր