2544 դիտում
09:53 23-12-2014
Վրաստանում գործող վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար կփոխվի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Վրաստանում գործող վիզային ռեժիմը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի:
Ըստ տեղեկությունների, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վրաստան, վրացահայ պատգամավորները նրան հորդորել են այս հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ և նրանց փոխանցել վրացահայության մտահոգությունները, որոնց մի մասը ՀՀ քաղաքացի է:
Մեր տեղեկություններով՝ օրերս Վրաստանի Կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին և խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
09:45 11-02-2014
Իրաքի քաղաքացիների համար Հայաստանը մտադիր է մեղմացնել վիզային ռեժիմը․ Ժողովուրդ
1940 դիտում
18:14 29-02-2016
Էկվադորը չեղարկում է վիզային ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար
6242 դիտում
16:18 09-08-2017
Քաթարը դյուրացրել է վիզային ռեժիմը 80 երկրների քաղաքացիների համար
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»