211652_close_icon
views-count1371 դիտում article-date 09:45 11-02-2014

Իրաքի քաղաքացիների համար Հայաստանը մտադիր է մեղմացնել վիզային ռեժիմը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ»֊ը գրում է․ «Հայաստանը մտադիր է Իրաքի քաղաքացիների համար մեղմացնել վիզային ռեժիմը։ Եթե այժմ Իրաքի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ՝ միայն հրավերի հիման վրա դիմելով ՀՀ դեսպանատուն, ապա այս որոշումն ընդունելու դեպքում իրաքցիների համար հրավերն այլևս անհրաժեշտ չի լինի։ Կառավարությունն այս քայլին է գնացել ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, քանի որ, կառավարության կարծիքով, Իրաքում զբոսաշրջության մեծ ներուժ կա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր