833 դիտում
18:03 24-12-2014
Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը: Դրանում միավորվել են կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումները: Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց ստորաբաժանումով, ծանոթացել ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող գործունեությանը եւ աշխատանքային պայմաններին:
Նորաստեղծ ստորաբաժանման գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համակարգում ապահովվել է շուրջ 110 մլն դրամի խնայողություն, որը կուղղվի նրա հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները եւ կարեւորել դրանց հետագա շարունակականությունը:
Վերը նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միեւնույն ստորաբաժնման ներքո են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր: Դրանով հնարավորություն կընձեռնվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու, արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
4639 դիտում
15:38 18-11-2017
Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին
10924 դիտում
21:45 06-05-2017
Վարչապետը ծանոթացել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին
Այս բաժնից
859 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը