1593 դիտում
18:28 24-12-2014
Գողություն՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից
Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 23-ը՝ ժամը 08:40-նն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքի 1-ին հարկի պատուհանի ճաղավանդակը, կոտրել ապակին եւ ապօրինի մուտք գործել բաժանմունքի շենք։ Նյութերի համաձայն՝ բաժանմունքից գաղտնի հափշտակվել է «Դելլ» ֆիրմայի համակարգչի մոնիտոր, իսկ չհրկիզվող պահարանի միջից՝ 121.020 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Կատարվում է քննություն: Հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու եւ քննությանը ներկայացնելու համար։
Նմանատիպ նյութեր
18005 դիտում
16:17 25-05-2019
Հրազդանի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին Հրազդանում «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքից կատարված գողությունը
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան