18005 դիտում
16:17 25-05-2019
Հրազդանի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին Հրազդանում «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքից կատարված գողությունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 24-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի թիվ 2309 փոստային բաժանմունքից կատարված գողության դեպքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան Հրազդանի բաժին է դիմել նշված փոստային բաժանմունքի փոստատարը և հայտնել, որ մայիսի 23-ին, ժամը 17;15-ից մինչև մայիսի 24-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դռան երկաթե ճաղավանդակներից ներս են մտել Շահումյան փողոցի վրա գտնվող փոստային բաժանմունք և այնտեղից գողացել բջջային հեռախոս, մի քանի հատ «Հաջողակ ուղի», «Լոտո բանկ», «5X մանի» տեսակի վիճակախաղի տոմսեր, խտացրած կաթ, շոկոլադե ձվիկներ, քաղցր ձողիկ և գումար։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել Հրազդան քաղաքի դպրոցներցի մեկի 4-րդ դասարանի աշակերտ՝ 12-ամյա Ա. Ս.-ին, ով դպրոցի մանկավաժի ներկայությամբ ոչ միայն տվել է բացատրություն, որ նշված գողությունը ինքն է կատարել, այլ ներկայացրել է գողոնի մի մասը։
Ա. Ս.-ն բաց է թողնվել, փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1935 դիտում
20:58 20-06-2019
Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1590 դիտում
18:28 24-12-2014
Գողություն՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից