751 դիտում
18:47 24-12-2014
ՏԿԱԻ նախարարությունը` սրտացավ գործընկեր
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թ. իրականացված ծրագրերի ամփոփման հանդիսավոր նիստին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարբեր նախարարությունների, մարզպետարանների և ՏԻՄ ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ամփոփվեցին «Արի տուն» ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի և «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի այս տարվա արդյունքները և ցուցադրվեց դրանց մասին պատմող տեսաֆիլմ:
«Արի տուն» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին: Հիմնական նպատակներն են սփյուռքահայ երիտասարդների ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորումը, ազգային ինքնության ամրապնդումը, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի միջև ջերմ հարաբերությունների հաստատումը:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն իր խոսքում նշեց, որ սկզբում շատ դժվարություններ են եղել, սակայն սփյուռքն աստիճանաբար սկսել է ավելի ու ավելի շատ վստահել իրենց.
- Իսկ ամենակարևորն այն է, որ մեր ծրագրերի մասնակիցները վերադառնալով արտերկիր` դառնում են մեր փոքրիկ դեսպանները:
ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն իր ելույթում մասնավորապես ասաց.
- Այսօր շատ դժվար է անգամ համախմբել տարեցներին, էլ չեմ խոսում երիտասարդների մասին, ովքեր ծնվել-մեծացել են օտար երկրում և նույնիսկ չեն խոսում հայերեն: Տիկին Հակոբյանը, որպես լավ ղեկավար, կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները, հաջողությամբ իրականացնել սկսած ծրագրերը: Հավատացած եղեք, որ մեր նախարարությունը միշտ եղել ու շարունակելու է մնալ Ձեր կողքին:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն անթաքույց գոհունակությամբ նշեց, որ այս տարիների ընթացքում ծրագրերի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումներն անցել են անվտանգ ու անփորձանք, քանի որ փրկարար ջոկատներն ապահովել են մասնակիցների անվտանգությունն ու որևէ մասնակից երբեք չի տուժել: Այդ հարցում շատ մեծ դեր է խաղացել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` ի դեմս նախարար Ա. Երիցյանի:
ՀՀ սփյուռքի նախարարությունը մրցանակներ էր սահմանել ծրագրերի գործընկերների ու ակտիվ մասնակիցների համար, որոնց թվում «Սրտացավ գործընկեր» անվանակարգում նախարար Հ. Հակոբյանը մրցանակ հանձնեց ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը:
Նմանատիպ նյութեր
1527 դիտում
21:54 21-02-2015
ՏԿԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
9378 դիտում
13:35 18-08-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը ցավակցում է
Այս բաժնից
4087 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել