2686 դիտում
21:59 09-02-2016
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան և Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատունհամայնքների ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզում Ջրամբար համայնք տանող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[/color]
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:[/color]
Նմանատիպ նյութեր
6796 դիտում
23:26 13-01-2016
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
4649 դիտում
23:20 26-01-2016
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»