1063 դիտում
19:37 25-12-2014
Հոսանքազրկում՝ քամուց
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 20.00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում գրանցված քամու հետևանքով համայնքն ամնբողջությամբ հոսանքազրկվել է:
Կապ է հաստատվել «ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայություն, որտեղ տեղեկացվեց, որ քամու արագությունը եղել է մոտ 24մ/վրկ, ինչից հոսանքազրկվել են Դաշտադեմ գյուղն ամբողջությամբ և Մածավանը` մասամբ, վերջինիս էլեկտրամատակարարումը. ժամը 10.30-ի սահմաններում վերականգնվել է:
«ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի վթարավերականգնողական խմբերի կողմից տարվում են աշխատանքներ Դաշտադեմ համայնքի էլ. մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ նյութեր
1316 դիտում
12:54 28-02-2014
Երիտասարդը մեկ ակնթարթում հոսանքազրկում է ողջ թաղամասը. տեսանյութ
1681 դիտում
23:34 17-03-2014
Ավերածություններ՝ ուժեղ քամուց. Արցախում գոմի տանիքի կեսը փլուզվել և ընկել է անասունների վրա. տեսանյութ
Այս բաժնից
1972 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ
2203 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
883 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ