953 դիտում
17:22 26-12-2014
Գավառի մանկատանը կառուցվել է լողավազան՝ ֆիզիկական արատներով երեխաների համար
Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանն ու մարզպետարանի աշխատակազմի կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն այցելել են Գյումրու Երեխաների տուն՝ մասնակցելու Ամանորի միջոցառման:
Հանդիսության ավարտին մարզպետի տեղակալը կենտրոնին հանձնել է մարզպետի ամանորյա նվերը՝ տեսանվակարգիչ: Նվերներով էր եկել նաեւ քահանան, որը բաժանել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից նախատեսված նվերները: Երեխաներին անակնկալ է մատուցել նաեւ Ձմեռ պապը:
Միջոցառումից հետո մարզպետի տեղակալը շրջել է կենտրոնի նորակառույց հատվածում, որտեղ, որպես նորություն, կառուցվել է լողավազան՝ ֆիզիկական արատ ունեցող երեխաների համար: Պարոն Արշակյանն իր գոհունակությունն է հայտնել Երեխաների տանը կատարված աշխատանքների համար:
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2245 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան