211652_close_icon

Հանդիսատեսի դատին հանձնվեց «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը

views-count2042 դիտում article-date 21:31 26-12-2014
ԱՀԹ ս.Երրորդություն եկեղեցու դահլիճում հանդիսատեսի դատին հանձնվեց «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը, որ բեմադրել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Ներկայացումը կառուցված էր դատի տեքսով, որի ժամանակ մարդասպան Թուրքիան փորձում էր արդարացնել իր ոճիրը: Դատարանում որպես նախճիրի վկաներ հանդես էին գալիս մտավորականներն ու հայդուկները, նորահարսերն ու մանուկները, հայոց լեռներն ու դաշտերը, սարերն ու գետերը: Ներկայացման նպատակը աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելն էր հայ արդար դատը՝ «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» կոչով: Ներկայացումից հետո մասնակից երիտասարդները ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի անունից նվեր ստացան Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ ծաղկի կրծքանշաններ: Սա «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի ոգեկոչման 8-րդ միջացառումն է: Ծրագրի հաջորդ հանգրվանը հունվարի 24-ին է լինելու, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր