211652_close_icon
views-count10308 դիտում article-date 12:21 30-11-2019

Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 29-ին Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը: Հորովել երգի պարի անսամբլի արտիստներին հաջողվել էր պարային կերպարանք հաղորդել մեծ բանաստեղծի հայտնի հերոսներին ՝ Սուտլիկ որսկանին, Քաջ Նազարին, Լոռեցի Սաքոյին, Անուշին ու Մոսիին: Ներկայացման բեմադրիչ, անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանի խոսքով բեմադրության հաջողությունը պայմանավորված է թերևս այն ստեղծագործական կոլեկտիվով, ում շնորհիվ իրեն հաջողվել է կյանքի կոչել հանդիսատեսի համակրանքին արժանացած կերպարներին: «Թումանյանի աշխարհը» հանդիսատեսին է ներկայանում Տերյան մշակութային կենտրոնի կողմից պատրաստված հագուստներով: Դրամատուրգ Սամվել Խալաթյանի տեքստը ՝ գրված հատուկ այս ներկայացման համար ,սիրված դերասան Սամվել Թոփալյանի մատուցմամբ իրոք , որ տեղափոխում է էն Լոռու ձորը… Փաստելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունը , կարելի է վստահաբար ասել , որ Հորովելի «Թումանյանի աշխարհը» սիրվեց և դեռ երկար կմնա բեմում ՝ շրջելով թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Պարային ներկայացումը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ: [b] Մանվել Ալևորյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր