1207 դիտում
17:38 26-12-2014
ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ ԶՈՒ N զորամաս
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 26-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ զինծառայողներին շնորհավորելու եւ տոնական նվերներ հանձնելու համար:
Հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորը եւ Սուրբ Ծնունդը. մաղթել խաղաղություն եւ ուրախ տրամադրություն: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ Հայոց բանակը հաղթանակած բանակ է եւ առջեւում դեռ հաղթանակներ կլինեն տոնելու, իսկ մեր երկիրն էլ ավելի կհզորանա եւ զինծառայողներին մաղթելէ բարի ծառայություն եւ բարի վերադարձ իրենց ընտանիքներ:
Զորամասի հրամանատար Ա. Օհանյանը շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նկատել է, որ հայ զինվորն ուժեղ է այն ժամանակ, երբ իր կողքին զգում է ժողովրդի ներկայությունը: Ա. Օհանյանը շեշտել է, որ ինչպես միշտ այնպես է առաջիկա տոնական օրերին մեր զինվորներն անառիկ են պահելու Հայաստանի սահմանները:
Նմանատիպ նյութեր
1753 դիտում
20:30 20-06-2016
Պաշտպանության նախարարն այցելել է ուսումնական զորամաս
Այս բաժնից
2248 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան