1083 դիտում
22:05 26-12-2014
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ելույթը՝ տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր հայտարարել է, որ գործի դրված միջոցառումները առաջիկա ամիսներին երաշխավորելու են ֆինանսական շուկայի կայունությունը: Այդ մասին ԿԲ նախագահը հայտարարել է Կենտրոնական բանկում 2014 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ:
«Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական: Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից», - իր ելույթում ասել է Ջավադյանը:
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
12:50 28-09-2021
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված առցանց համաժողովին
2812 դիտում
18:32 09-12-2016
ՎիվառոՊոկերը ներկայացնում է. ՏԱՐԵՄՈՒՏԻ ՄԵԳԱ ՄՐՑԱՇԱՐ New Year Special
Այս բաժնից
2248 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան