10122 դիտում
14:48 28-12-2014
Մահացել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ այսօր կյանքից վաղաժամ հեռացել է անվանի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը:
ՀՀ Նախագահի՝ 2013թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով նա նշանակվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հնագիտության և հին պատմության բնագավառում 30-ից ավելի գիտական հրատարակված աշխատությունների հեղինակ էր: Դասախոսել էր Երևանի պետական համալսարանում՝ հնագիտություն և քաղաքագիտություն մասնագիտություններով:
Ականավոր հասարակական-քաղաքական գործիչը իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքի ծառայությանը։ Վահան Հովհաննիսյանի՝ բարձր արժանապատվությամբ և մեծ հայրենասիրությամբ օժտված հայի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում։
Նմանատիպ նյութեր
3649 դիտում
08:54 12-06-2014
Կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը․ ՀԺ
3119 դիտում
16:37 01-06-2017
Վահան Մարտիրոսյանը Գերմանիայում մասնակցել է միջազգային տրանսպորտային համաժողովի աշխատանքներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
4198 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1033 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1318 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան